Քաղաքական18:09, 25 Հունիս 2020
Իբրահիմ Քալըն․ «Առանց Թուրքիայի ոչ ոք երբեք չի կարող խաղ խաղալ»
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN-ի թուրքական ծառայության ուղիղ եթերում անդրադարձել է Լիբիայում տիրող իրավիճակին, այդ երկրում Թուրքիայի գործողությունների շուրջ վերջերս կատարված քննադատական հայտարարություններին և կոշտ արձագանքներին։
Քալընը պնդել է, թե «ոչ մի երկիր երբեք չի կարող առանց Թուրքիայի խաղ խաղալ»։
Քալընը հորդորել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարին և իր ուժերին՝ դուրս գալ լիբիական Սիրտե և Ջուֆրա շրջաններից։ Նա նշել է, որ Լիբիայում հրադադարի հաստատման համար դերակատարները պետք է վերադառնան 2015թ․ համաձայնագրին։
«Այժմ Ռուսաստանը աջակցում է Հաֆթարին։ Մենք շարունակելու ենք նրանց հայտնել մեր տարակարծության մասին։ Սկզբում ԱՄՆ-ն էր աջակցում Հաֆթարին, այնուհետև, երբ Հաֆթարը մերձեցավ Ռուսաստանին, ԱՄՆ-ը հրաժարվեց աջակցել։ ԱՄՆ-ը խուսափում է որոշիչ դեր խաղալուց»,-ասել է խոսնակը։
Քալընըի խոսքով՝ Լիբիայում հրադադարի հաստատման համար Թուրքիան կապի մեջ է բոլոր երկրների հետ։
«Դուք, որ փորձում եք Թուրքիային դուրս թողնել (խաղից-խմբ․), պետք է հասկանաք, որ առանց Թուրքիայի որևէ ծրագիր չեք կարող կազմել։ Երբեք առանց Թուրքիայի ոչ ոք չի կարող խաղ խաղալ։ Անհրաժեշտ պատասխանը կստանան»,-պնդել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջին օրերին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ՝ Հյուսիսային Իրաքում։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Տարբեր ինտերնետային կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2024-ի հունվարին Թուրքիան Իսրայել է արտահանել բարութ, պայթուցիկ նյութեր և զենք:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |