Քաղաքական10:14, 23 Հունիս 2020
Մակրոն․ «Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թունիսի նախագահ Կաիս Սաիդիի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Լիբիայում Թուրքիայի գործողություններին։ Մակրոնը հայտնել է, որ Թուրքիան Լիբիայում վտանգավոր խաղ է խաղում։
«Հնարավորություն ունեցա շատ հստակ կերպով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնելու, որ այժմ Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում և խախտում է Բեռլինի կոնֆերանսի ժամանակ ստանձնած պարտավորությունները»։
Ֆրանսիայի նախագահն այնուհետև անդրադարձել է վերջերս Լիբիայի ափամերձ գոտում ֆրանսիական և թուրքական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպին։ Նրա խոսքով՝ այդ միջադեպը «ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» ապացույցն է։
Մակրոնը բոլոր կողմերին կոչ է արել Լիբիայում պահպանել հրադադարի ռեժիմը։ Նաև նշել է, որ թույլ չեն տա Թուրքիային առաջխաղացում ունենալ Լիբիայում՝ շեշտելով, որ այդ Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում են ունենալու։
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը գրել է, որ Մակրոնի այս հայտարարությունները պատասխան են Թուրքիայի կողմից Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարությանը ցուցաբերված աջակցությանը։
Հիշեցնենք, որ թուրքական ռազմանավը Լիբիայի ափամերձ շրջանում հրաժարվել էր կատարել տեղափոխվող բեռի ստուգման մասին ֆրանսիական ռազմանավի հրահանգը, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Sea Guardian գործողություններին:
Խուսափելով ստուգումից՝ թուրքական նավը ռադարային համակարգի օգնությամբ նշանառության տակ էր առել ֆրանսիական ռազմանավը, ինչը ֆրանսիական ռազմական գերտեսչությունը դիտարկել էր որպես «թշնամական և ագրեսիվ գործողություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |