Իրավական16:23, 23 Հունիս 2020
Թուրքիայում PKK-ի հետ կապի մեջ կասկածվող 13 անձ է ձերբակալվել

Իզմիրի գլխավոր հանրապետական դատախազությունը ահաբեկչական խմբավորման հետ կապի մեղադրանքով 16 անձի ձերբակալման որոշում է կայացրել։
Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում կասկածյալների հայտնաբերման նպատակով հունիսի 23-ի առավոտյան Իզմիր նահանգում հատուկ ոստիկանական գործողություններ են իրականացվել։
16 կասկածյալներից 13-ը հայտնաբերվել և ձերբակալվել են, մյուս 3-ի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ նրանցից 12-ը մեղադրվում են սոցիալական ցանցերում ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու, իսկ 4-ը՝ ԺԴԿ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։
Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:
Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |