Հասարակական15:58, 18 Հունիս 2020
Թուրքիան տեղ է գտել աշխատավորների իրավունքներն ամենից շատ ոտնահարող երկրների տասնյակում

Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան (ITUC) հրապարակել է 2020թ․ «Իրավունքների համաշխարհային ինդեքսը»։ Ըստ այդմ՝ Թուրքիան տեղ է գտել այն երկրների տասնյակում, որտեղ աշխատավորների իրավունքները ամենից վատթար վիճակում են։
Նշված երկրների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Բանգլադեշ, Բրազիլիա, Կոլումբի, Եգիպտոս, Հոնդուրաս, Հնդկաստան, Ղազախստան, Ֆիլիպիններ, Թուրքիա և Զիմբաբվե։
Զեկույցի համաձայն՝ աշխատավորների իրավունքներն առավելագույնս պահպանված են Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Սլովակիայում, Շվեդիայում և Ուրուգվայում։
Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնում արձանագրվել է, որ այս երկրում հաճախակի են դարձել արհմիությունների ներկայացուցիչների և աշխատավորների կամայական ձերբակալություններն ու հետապնդումները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, ոստիկանությունը, գործատուներն ու կառավարությունը բռնությամբ ճնշում են աշխատավորների՝ ցույցերի ու ակցիաների կազմակերպելու կամ արհմիություններ ստեղծելու փորձերը։
ITUC-ի տվյալների համաձայն՝ 2020թ․ աշխարհում աշխատավորների իրավունքների ոտնահարումները վերջին 7 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն են գրանցել։ Անհամեմատ աճել են աշխատավորների իրավունքների սահմանափակումները, մասնավորպես՝ ցույցեր և գործադուլներ կազմակերպելու իրավունքը։ Նշված իրավունքի սահմանափակումներ են արձանագրվել ուսումնասիրված 144 երկրներից 85-ում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |