• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 16:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:10, 18 Հունիս 2020

Ֆրանսիան Թուրքիային մեղադրում է Լիբիայում էմբարգոն խոչընդոտելու համար թշնամաբար գործելու մեջ

Ֆրանսիան Թուրքիային մեղադրում է Լիբիայում էմբարգոն խոչընդոտելու համար թշնամաբար գործելու մեջ

Ֆրանսիան մեղադրել է Թուրքիային, որ վերջինս  խոչընդոտում է ՄԱԿ-ի կողմից Լիբիայի նկատմամբ զենքի էմբարգոյի (արգելանք) կիրառումը։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ էմբարգոն խոչընդոտելու համար Թուրքիայի  նավատորմը դիմում է անընդունելի միջոցների ու թշնամաբար է գործում ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ։

Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում սրվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Դա կապված է Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների հետ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս շաբաթ տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որը կապված է Անկարայի և Փարիզի միջև լարվածության սրման հետ։ 

Երկու երկրներն իրար մեղադրում են լիբիական պատերազմում հակառակ կողմերին սատարելու մեջ։ 

Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Ագնես վոն դեր Մուհլը նախօրեին հայտարարել էր, որ մասնավորապես Թուրքիայի կողմից իրականացված էմբարգոյի խախտումները հիմնական խոչընդոտներն են Լիբիայում խաղաղության և կայունության պահպանման համար։ 

«Թուրքիայի աջակցությունը Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կողմից շարունակվող հարձակումներին ուղղակիորեն հակասում են հրադադարի հատատմանն ուղղված ջանքերին։ Այդ աջակցությունը զուգորդվում է Թուրքիայի ծովային ուժերի կողմից ՆԱՏՕ դաշնակիցներին ուղղված թշնամական և անընդունելի պահվածքով, քանի որ Թուրքիան նպատակ է հետապնդում խոչընդոտել ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի կիրառմանն ուղղված ջանքերը»,-ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Եգիպտոսն Արևելյան Միջերկրականում ռազմածովային վարժանքներ կիրականացնեն
15:15, 18 սեպ
Թուրքիան և Եգիպտոսն Արևելյան Միջերկրականում ռազմածովային վարժանքներ կիրականացնեն

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Թուրքիան աշխարհում ունի ամենալայն դիվանագիտական ցանցերից մեկը
13:52, 18 սեպ
Թուրքիան աշխարհում ունի ամենալայն դիվանագիտական ցանցերից մեկը

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Թուրք նախարար. Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսություններն ունեն միմյանց փոխլրացնող առանձնահատկություն
11:59, 18 սեպ
Թուրք նախարար. Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսություններն ունեն միմյանց փոխլրացնող առանձնահատկություն

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Թուրքիան և Բրազիլիան կնքել են ռազմարդյունաբերական համագործակցության 5-ամյա համաձայնագիր
Թուրքիան և Բրազիլիան կնքել են ռազմարդյունաբերական համագործակցության 5-ամյա համաձայնագիր

Բրազիլիան նաև ուսումնասիրում է թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ մասնավորապես «Bayraktar TB2»-ի կիրառման հնարավորությունը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}