Քաղաքական12:10, 18 Հունիս 2020
Ֆրանսիան Թուրքիային մեղադրում է Լիբիայում էմբարգոն խոչընդոտելու համար թշնամաբար գործելու մեջ
Ֆրանսիան մեղադրել է Թուրքիային, որ վերջինս խոչընդոտում է ՄԱԿ-ի կողմից Լիբիայի նկատմամբ զենքի էմբարգոյի (արգելանք) կիրառումը։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ էմբարգոն խոչընդոտելու համար Թուրքիայի նավատորմը դիմում է անընդունելի միջոցների ու թշնամաբար է գործում ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ։
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում սրվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Դա կապված է Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների հետ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս շաբաթ տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որը կապված է Անկարայի և Փարիզի միջև լարվածության սրման հետ։
Երկու երկրներն իրար մեղադրում են լիբիական պատերազմում հակառակ կողմերին սատարելու մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Ագնես վոն դեր Մուհլը նախօրեին հայտարարել էր, որ մասնավորապես Թուրքիայի կողմից իրականացված էմբարգոյի խախտումները հիմնական խոչընդոտներն են Լիբիայում խաղաղության և կայունության պահպանման համար։
«Թուրքիայի աջակցությունը Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կողմից շարունակվող հարձակումներին ուղղակիորեն հակասում են հրադադարի հատատմանն ուղղված ջանքերին։ Այդ աջակցությունը զուգորդվում է Թուրքիայի ծովային ուժերի կողմից ՆԱՏՕ դաշնակիցներին ուղղված թշնամական և անընդունելի պահվածքով, քանի որ Թուրքիան նպատակ է հետապնդում խոչընդոտել ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի կիրառմանն ուղղված ջանքերը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսենրի նախարարը խոսել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում գնաճը հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |