• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 03:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

12:23, 17 Հունիս 2020

Իրաքում Թուրքիայի օպերացիաների վերջնական նպատակն է Սինջարում վերահսկողության սահմանումը

Իրաքում Թուրքիայի օպերացիաների վերջնական նպատակն է Սինջարում վերահսկողության սահմանումը

Թուրքայի զինուժը «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքի հյուսիսում հունիսի 15-ին մեկնարկած օդային՝ «Արծվի մագիլ» լայնածավալ ռազմական օպերացիայից բացի, այսօր՝ հունիսի 17-ին սկսել է ցամաքային «Վագրի մագիլ» օպերացիան։ 

Թուրքիայի օդուժը ցամաքային և օդային հարվածներ է հասցրել PKK-ի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հաֆթանին շրջանի հենակետերի ուղղությամբ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ օպերացիաների ընթացքում օգտագործվում են նաև անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ ռազմական նշանակության։

Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Իսմայիլ Հաքքը Փեքինը  թուրքական «Yeni Şafak» լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի համար նշյալ օպերացիաների կարևորությանը։ 

Նրա խոսքով՝ Հաֆթանին շրջանի միջոցով է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK ռազմաքաղաքական կազմակերպությունը  կապ ապահովում արևելքի և արևմուտքի (նկատի ունի Իրաքի և Սիրիայի քրդերի հետ կապը-խմբ․) միջև, ինչպես նաև այդ շրջանում է պատրաստում իր զինյալներին։ 

Նրա պնդմամբ՝ Հաֆթանին շրջանը տարրանցիկ կենտրոն է Սիրիայի և Իրաքի միջև զինամթերքի և մարդկային հոսքի ապահովման համար, որը իրականացնում է PKK-ն և այդ պատճառով անհրաժեշտություն է համարում արգելել «ահաբեկիչների» և զինամթերքի տեղաշարժերը այդ շրջանում։ 

Փեքինը հայտնել է, որ եթե Թուրքիան վերահսկողություն սահմանի Հաֆթանինում, ապա կկարողանա վերահսկել PKK-ի տեղաշարժերը դեպի Սինջար։ Նա նկատել է, որ այս օպերացիաների վերջնական նպատակն է վերահսկողության սահմանել Սինջարի շրջանում։ 

«Հաֆթանինի օպերացիան կարող է սկիզբ լինել հետագայում Սինջարում սկսվելիք ռազմագործողության համար»,-ասել է նա։ 

Նրա համոզմամբ՝ PKK-ն Թուրքիայից «ահաբեկիչների հոսք» չապահովելու պատճառով «տարրեր» է հավաքագրում Սիրիայի հյուսիս-արևելքից, որոնք Հաֆթանինում մարտական պատրաստություն են անցնում և նրանցից մի մասը կրկին ուղարկվում Սիրիա, մյուս մասը՝ Թուրքիա։ 

Փեքինը հիշեցրել է նաև, որ Թուրքիան Հաֆթանինում երկար ժամանակ է, ինչ ռազմագործողություններ  է իրականացնում։

Աղբյուր`    ahaber.com.tr

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}