• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 03:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական11:10, 17 Հունիս 2020

Արաբական պետությունների լիգան դատապարտել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի ռմբակոծությունները

Արաբական պետությունների լիգան դատապարտել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի ռմբակոծությունները

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտել է Թուրքայի օդուժի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ սկսված «Արծվի մագիլ» ռազմագործողության շրջանակում իրականացված ռմբակոծությունները։

ԱՊԼ-ն հայտարարել է, որ Անկարան տվյալ օպերացիան իրականացնում է առանց Բաղդադի հետ համաձայնեցման։ 

Լիգայի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ աբու ալ-Գեյթը դատապարտել է PKK-ի տարրերին հետևելու պատրվակով Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող ռազմական օպերացիան և հաստատել, որ թուրքական ռազմական օկուպացիան խախտում է Իրաքի ինքնիշխանությունը»։

Նշվում է, որ Թուրքիան  նսեմացնում է միջազգային իրավունքը և իր հարևան արաբական երկրների հետ ունեցած հարաբերությունները։ 

«Արաբական երկրներին, այդ թվում՝ և՛ Սիրիային, և՛ Լիբիային, և՛ նաև Իրաքին ուղղված Թուրքիայի ռազմական միջամտությունը հանգեցնում է  մտահոգության, ժխտման և դատապարտման և ցույց է տալիս Թուրքիայի էքսպանսիոնիստական հավակնությունները»,-ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ «Pençe-Kartal» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին։ Թուրքիայի օդուժը շարունակում է ռմբակոծություններ հասցնել Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջաններին։ Ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։

Աղբյուր`    odatv4.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը
16:11, 20 օգոս
Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
12:35, 20 օգոս
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
15:30, 14 օգոս
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}