• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Օգոստոս, 2025
Շաբաթ 09:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական18:02, 17 Հունիս 2020

Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը վառել փորձող անձը կալանավորվել է

Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը վառել փորձող անձը կալանավորվել է

Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։

Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ շուրջ 200 ժամ տևողությամբ տեսաձայնագրությունների ուսումնասիրությունից հետո հանցագործին հայտնաբերել ու բերման էր ենթարկել։ 

Դատարանի որոշմամբ՝ հանցագործը կալանավորվել է։ 

Նշենք, որ քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը  և  հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ: Վերջին տարիների մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող գրություններ են արվել:

Այս թեմային հատուկ ռեպորտաժի տեսքով անդրադարձել է թուրքական «CNNTurk» լրատվականը։

Լրատվականը հայտնել է նաև մայիսի 23-ին Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման մասին, որի առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։

«Սադրիչ գործողությունների հաջորդ հասցեն եղավ Հրանտ Դինքի հիմնադրամը»,-հաղորդում է լրատվականը և շարունակում, որ մայիսի 27-ին և մայիսի 30-ին 2 անձ հիմնադրամին սպառնալից պարունակող էլեկտրոնային նամակներ են ուղարկել, որոնք նույնպես կալանավորվել էին։ 

Ռեպորտաժում փորձ է արվում ցույց տալ Թուրքիայի ոստիկանության՝ դեպքերին արագ արձագանքելու և հանցագործներին կարճ ժամանակում հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ գործադրվող «համառ» ջանքերը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատողները այն կարծիքին են, որ միևնույն  ժամանակահատվածում կատարված սենսացիոն իրադարձությունների նպատակը երկրում մեծ քաոս առաջացնելն է, որը ղեկավարվում է մութ ուժերի կողմից։ 

 

Աղբյուր`    cnnturk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը
10:49, 29 հուլ
Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման
13:19, 17 հուլ
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
13:52, 16 հուլ
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայծակ Ստամբուլի երկնքում (Լուսանկարներ)
Կայծակ Ստամբուլի երկնքում (Լուսանկարներ)

Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։

Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն
Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում
Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է
Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}