Քաղաքական11:26, 16 Հունիս 2020
Ֆրանսիա․ «Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է»

Ֆրանսիան անընդունելի է համարում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, որի շրջանակներում Անկարան միջամտում է լիբիական հակամարտությանը։
Այս մասին ասված է Ֆրանսիայի նախագահական պալատի տարածած հայտարարության մեջ։
«Թուրքիան Լիբիայի տարածքային ջրերում 7 նավ է տեղակայել և խախտում է Լիբիայի վերաբերյալ զենքի էմբարգոն (արգելանք)։ Լիբիայում Թուրքիայի միջամտությունն անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ։
Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այս պայմաններում Թուրքիան շարունակում է աջակցություն ստանալ ՆԱՏՕ-ից, ինչը Ֆրանսիան չի կարող թույլ տալ։ Հաղորդվում է, որ այս թեմայով Ֆրանսիան բանակցություններ է վարելու դաշինքի անդամ երկրների հետ։
Ավելի վաղ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայի թեմայով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |