Իրավական10:51, 15 Հունիս 2020
Թուրքիայում Դեմիրթաշի կնոջ հասցեին հայհոյանքով գրառում անելու համար քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կնոջ՝ Բաշաք Դեմիրթաշի հասցեին Twitter-ում սեռական բնույթի հայhոյանք պարունակող գրառում անելու համար քաղաքացի է ձերբակալվել։
Սաքարյայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության արդյունքում վերոհիշյալ գրառումը կատարած անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Միջադեպի առնչությամբ Twitter-ում գրառում է արել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդյուլհամիթ Գյուլը։
Նա խստորեն դատապարտել է Բաշաք Դեմիրթաշի հասցեին ուղղված բարոյականությունից զուրկ գրառումը և հավելել, որ օրենքով սահմանված կարգով կկատարվի այն, ինչ ահրաժեշտ է այդ անքաղաքավարի և սադրիչ խոսքերի համար։
Հիշեցնենք, որ Twitter-ում «Vedat Muti7» անունով օգատատերը իր հաշվում հրապարակել էր Բաշաք Դեմիրթաշի լուսանկարը և հայոյանք պարունակող գրառում արել։ Միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել։ Twitter-ում արշավ էր սկսվել՝ ի աջակցություն նրան։ Աջակցելու նպատակով օգտագործել են «Քեզ հետ ենք Բաշաք Դեմիրթաշ» հեշթեգը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |