Հասարակական12:12, 15 Հունիս 2020
Թուրքիայում հայ եղբայրների երբեմնի առանձնատունը վերածվել է ռեստորանի

Ներկայիս Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) նահանգի 150 տարվա հայկական առանձնատունը ռեստորանի է վերածվել։
Շենքի նկուղային հարկը կառուցվել է 1870թ․ երկու հայ բժիշկ եղբայրների կողմից և մինչև 1905 թվականը այն եղել է նրանց աշխատավայրը։ 1905-ից հետո կառուցվել է առաջին և երկրորդ հարկերը ու մինչև 1915թ․ Հայոց ցեղասպանությունը եղել է առանձնատուն։ Թուրքական իշխանությունները 1919թ․ այդ առանձնատունը վաճառքի են հանել, և այն գնել է թուրքական Զաբուն ընտանիքը։
1915-1959թթ․ ընթացքում շինությունը վերածվել է փոստային գրասենյակի, իսկ 1959թ-ից հետո նկուղային հարկը շահագործվել է որպես վիրահատարան և ոսկերչական արհեստանոց։ Մյուս հարկերը մինչև 2000-ականները ծառայում էին որպես առանձնատուն։
Հայերի լքյալ այս գույքը վերակառուցելու և զբոսաշրջության նպատակով շահագործելու համար 2000-ականներիին թուրքական Զաբուն ընտանիքից անցել է Քահրամանմարաշի առևտրի և արյունաբերության պալատին։
Նշվում է, որ 2011թ․սկսված վերակառուցման աշխատանքներն ավարտին են հասել 2013թ․՝ ժամանակի տեսքին և ճարտարապետական կառույցին համարժեք։
Թուրքիայում շենքը հայտնի է «Zabun Konağı» (Զաբունների առանձնատուն) անվամբ։ Շենքն ունի 7 սենյակ։
Այժմ առանձնատունը որպես ռեստորան է շահագործվում երիտասարդ թուրք գործարար Ահմեդ Յուվայափանի կողմից։ Նա թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել է, որ ռեստորանում մատուցում են տարածաշրջանին բնորոշ ավանդական ուտեստներ, ինչպես նաև Մարաշի հայտնի պաղպաղակը (այծի կաթից պատրաստված)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Թուրքիայում 1 անձի ամսական հեռախոսազրույցների միջին տևողությունը հասնում է 455 րոպեի (7.5 ժամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |