Իրավական12:15, 12 Հունիս 2020
Թուրքիայում «լրտեսության» գործով լրագրող է կալանավորվել

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող «քաղաքական և ռազմական լրտեսություն» գործով հետաքննության շրջանակներում հունիսի 8-ին բերման ենթարկված լրագրող Մյույեսեր Յըլդըզը կալանավորվել է, իսկ Իսմայիլ Դյուքելը ստորագրությամբ ազատ է արձակվել։
Նշենք, որ Մյույեսեր Յըլդըզը OdaTV լրատվական պորտալի Անկարայի լրատվական ծառայության տնօրենն է, իսկ Իսմայիլ Դյուքելը՝ TELE1 հեռուստաալիքի ներկայացուցիչն Անկարայում։
Ըստ OdaTV-ի՝ Յըլդըզը, որը ռազմական թեմաներ է լուսաբանում, ձերբակալվել էր իր տան խուզարկությունից հետո, որի ընթացքում ոստիկաններն էլեկտրոնային նյութեր էին առգրավել։
Նրանց հարցաքննել է Անկարայում ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պատասխանատու գլխավոր դատախազի օգնական Վեյսել Քաչմազը։
Յըլդըզի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորման որոշման պատճառը OdaTV-ում հրապարակված հետևյալ վերնագրերով լուրերն են՝
«Ովքե՞ր են այն թուրք հրամանատարները, որոնք հանդիպել են Հաֆթարի հետ»
«Ո՞ր հրամանատարն է գնացել Լիբիա․․․Նրա փոխարեն ո՞վ է եկել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |