Տարածաշրջան10:38, 12 Հունիս 2020
Թուրքիան վերաբացում է իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանականի
Թուրքիան կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փետրվարի վերջից փակել էր ցամաքային, օդային և ծովային բոլոր սահմանները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորած նախարարների խորհրդի նիստում կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրված դրական զարգացումների համատեքստում քննարկվել է օտարերկրացի քաղաքացիների՝ Թուրքիա մուտք գործելու և Թուրքիայի քաղաքացիների՝ երկրից դուրս գալու հարցերը։
Նիստին որոշում է կայացվել վերաբացել բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանական սահմանակետերի, որոնք նախատեսված են ուղևորների համար։
Թուրքիա մուտք գործող բոլոր քաղաքացիները բժշկական ստուգում են անցնելու։ Ստուգումների ընթացքում կորոնավիրուսի ախտանշանների առկայության դեպքում քաղաքացիները թեստավորվելու են և այս գործընթացի հետ կապված ընթացակարգերն ու սկզբունքները որոշվելու են Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ից փակվել էին Իրանին սահմանակից անցակետերը։ Սակայն հունիսի 5-ից բեռնափոխադրումների համար վերաբացվել էր Դուղուբեյազըթ նահանգի «Գյուրբուլաք» անցակետը։
Ի դեպ, Թուրքիան հարևան երկրներից միայն Հայաստանի հետ ունի մշտապես փակ սահման։ Թուրքիան 1993 թվականի ապրիլից միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |