Հասարակական10:35, 11 Հունիս 2020
Թուրքիայում հունիսի 10-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ

Թուրքիայում հունիսի 10-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 36․521 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 922 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, իսկ ապաքինման 2.241 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 146.839 մարդ, իսկ 631 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 173․036, իսկ մահվան 4․746 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․451.700-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր առաջարկել Ստամբուլում վերսկսել խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները:
Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները:
Նշվում է, որ Էրդողանի նախագահության տարիներին աշխատակիցների թիվն աննախադեպ աճել է՝ հասնելով 2538-ի:
Մարկո Ռուբիոն Անթալիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |