Ռազմական17:54, 10 Հունիս 2020
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Չեմ կարծում, թե Հունաստանը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ»

Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, անդրադառնալով Հունաստանի բարձրաստիճան զինվորականների աղմկահարույց հայտարարություններին, նշել է, որ չի կարծում, թե հունական կողմը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ։
Աքարը թուրքական «A Haber» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է, որ Թուրքիան Հունաստանի հետ Էգեյան և Միջերկրական ծովերում ունեցած խնդիրները փորձում է հաղթահարել՝ հնարավորինս իր պարտականությունները լիարժեք կատարելով և բանակցելով։ Նա հավելել է, որ այդ հարցում Թուրքիան որոշակի առաջընթաց է գրանցել։
«Չեմ կարծում, թե Հունաստանը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ։ Կցանկանամ ընդգծել, որ մաթեմատիկական հաշվարկներով դա հարմար չի լինի։ Ասում ենք՝ եկե՛ք, խոսենք-քննարկենք»։
Նախարար Աքարը, հիշեցնելով էգեյան ծովի ու կղզիների կարգավիճակը հստակ և վերջնականապես կարգավորող Լոզանի պայմանագրի մասին թուրքական պաշտոնական թեզը, կրկին նշել է, որ «23 կղզիներից 16-ը ռազմականացվել է, որը հակասում է նշյալ պայմանագրի դրույթներին»։
Աքարը պնդել է, որ չկա այնպիսի մի պետություն (նկատի ունի Հունաստանին), որի ցամաքային ջրերը 6 մղոն են, իսկ օդային տարածքը՝ 10 մղոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչների ավելի հասանելի այլընտրանքը լինել: Թուրքիան արդեն իսկ արտահանման գործարք է կնքել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |