Հասարակական16:26, 10 Հունիս 2020
Սոցհարցում․ Թուրքիայում քաղաքացիների 73 տոկոսը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն
Oրերս Թուրքիայում քննարկումների առիթ է դարձել և քաղաքական օրակարգում է հայտնվել Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հարցը։
Նշենք, որ երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ։
«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը թեմայի շուրջ հունիսի 2-5-ը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե հասարակության քանի տոկոսն է կողմ, որ Այա Սոֆիան մզկիթի վերածվի։ Սոցհարցմանը մասնակցել է 2․414 մարդ։
Ըստ սոցհարցման արդյունքների՝ 4 մասնակցից 3-ը, այն է՝ 73․3 տոկոսը կողմ է արտահայտվել թանգարանից մզկիթի վերածմանը։
Մասնակիցների 22․4 տոկոսը բացասական է արձագանքել հարցին։
Հիշեցնենք, որ դեռևս 2019-ին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք հնարավոր է թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար դառնա անվճար, նախագահ Էրդողանը պատասխանել էր.
«Հնարավոր է: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունն արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույնը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք»:
Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք գնել են 182 տեսակի անշարժ գույք։
1961-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ աճը ծնելիության մակարդակում գրանցվել է Սաուդիան Արաբիայում. այն կազմել է 7.63 գործակից:
«Տեղեկատվության անվտանգության մասնագետի» համար պահանջվող սերտիֆիկատը կարող են ձեռք բերել միայն «Սպիտակ հաքեր» անունով հայտնի մասնագետները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |