Ռազմական16:19, 09 Հունիս 2020
Թուրքիայի ՆԳ նախարարը տվյալներ է հրապարակել երկրում «ահաբեկիչների» թվի մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում տվյալներ է հրապարակել երկրում գրոհայինների թվի վերաբերյալ, որոնք պետք է սպանվեն թուրք ուժայինների կողմից։
Սոյլուն նշել է, որ միայն հունիսի 9-ին ուժայինները Թուրքիայի տարածքում 4 զինյալi են վնասազերծել, որոնցից 2-ին երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում, իսկ մյուս 2-ին Էլազըղի Գյորեսեի լեռներում։
Նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Երկրում ահաբեկիչների ընդհանուր թիվը նվազել է ու հասել 445-ի»։
Նա հույս է հայտնել, որ «ահաբեկչությունը» դադարելու է այլևս լինել Թուրքիայի «ճակատագիրը»։ Իսկ արդյունքին հասնելու համար կոչ է արել մի քիչ էլ համբերել և ջանք գործադրել։
Նշենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Նշվում է, որ զորավարժություններին հետևել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը, այլ բարձրաստիճան զինվորականներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |