Մշակութային17:45, 08 Հունիս 2020
Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը

Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։ Նման պահանջով հայտ է ներկայացվել դեռևս 2016 թվականին։
Հայտնի է դարձել, որ հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել հուլիսի 2-ին։ Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն կչեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։
Հիշեցնենք, որ նույն պահանջով նմանատիպ մի հայտ ներկայացվել էր նաև 2005-ին, բայց մերժում էր ստացել Պետխորհրդի կողմից։
Նշենք, որ Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |