• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Հուլիս, 2025
Կիրակի 06:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:27, 02 Հունիս 2020

Ռաքել Դինքին ուղարկված սպառնալից նամակը նման է Հրանտ Դինքի սպանությունից առաջ ուղարկված նամակներին

Ռաքել Դինքին ուղարկված սպառնալից նամակը նման է Հրանտ Դինքի սպանությունից առաջ ուղարկված նամակներին

Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբաններից Ֆեթհիյե Չեթինը «Bianet» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ մայիսի 31-ի գիշերը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ևս մեկ սպառնալից նամակ է ուղարկվել։

Նա ընդգծել է, որ Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին և հիմնադրամին ուղարկված սպանության սպառնալիքով նամակները չունեն անհատական բնույթ, որի առկայությունը թեև պնդում են թուրք իրավապահ մարմինները և իշխանության ներկայացուցիչները։

Չեթինի խոսքով՝ նամակները ունեն գրեթե նույն այն բովանդակությունը, ինչը եղել է Հրանտ Դինքի սպանությունից առաջ։ 

Նա նաև նշել է, որ առաջիկայում կբացահայտվի, որ կասկածյալի էլեկտրոնային նամակները և սոցցանցերում արված գրառումները լեզվական, խոսույթի, ոճի և նպատակի առումով կապ ունեն ինչ-որ խմբի հետ և վերջինիս կողմից համաձայնեցված են։ 

«Այս խմբի օգտագործած լոզունգները, սիմվոլները, կեղծանունները միշտ նույնն են։ Պետք է լրջորեն հետաքննել կասկածյալի ողջ նամակագրությունը և գրառումները։ Մյուս ապացույցը, որ հարձակումները չունեն անհատական բնույթ, այն է, որ դրանք շարունակվում են»,-ասել է Չեթինը։ 

Նա շեշտել է, որ հարձակումների հեղինակներն այդ խիզախությունը ստանում են ամեն օր աստիճանաբար աճող բևեռացնող, մեկուսացնող,  պառակտող, ատելություն պարունակող խոսքերից և անպատժելիությունից, որը Թուրքիայում արդեն գրեթե բնական երևույթ է։

«Դժբախտաբար, երկրի ղեկավարության հռետորաբանությունը խրախուսում է նմանատիպ հարձակումները և ատելության խոսքը։ Այս հարձակումները հասարակության վրա քաղաքական գործիչների կողմից օգտագործված ատելության խոսքի արտացոլումն են։ Քանի որ քաղաքական գործիչների հռետորաբանությունը նրանց և՛ քաջալերում է, և՛ նաև այդ անձանց մոտ հետևյալ ընկալումն է ձևավորում․ «Պետությունը մեզ կպաշտպանի և չենք պատժվի»։ »,-ասել է Չեթինը։ 

Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
13:35, 10 հուլ
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին
11:22, 10 հուլ
Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
16:37, 09 հուլ
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը
PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը

Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը
Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը

«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:

Էրդողանը Ավստրիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ առևտրային ու ներդրումային ներուժը
Էրդողանը Ավստրիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ առևտրային ու ներդրումային ներուժը

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}