Հասարակական20:12, 02 Հունիս 2020
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը վերսկսում է միջազգային թռիչքները

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հունիսի 18-ից վերսկսում է արտաքին թռիչքները։
Նշենք, որ այս ավիափոխադրողը դեռևս մայիսի 28-ից վերսկսել է ներքին և մասամբ նաև միջազգային թռիչքները։
Ընկերությունը եվրոպական 6 երկրի՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Շվեդիայի և Դանիայի 16 քաղաքների օդանավակայաններից թռիչքներ կիրականացնի դեպի Թուրքիա։ Մասնավորապես 14 ուղիղ չվերթ կլինի Թուրքիայի արևելյան շրջաններ։
2020թ․ամռանը ծրագրվող ուղղություններից 5-ն առաջին անգամ է իրականացվելու. Բազել-Գազիանթեփ, Հանովեր-Դիարբեքիր, Սալզբուրգ-Գիրեսուն, Ֆրանկֆուրտ-Էլազըղ (Խարբերդ), Ամստերդամ-Քայսերի (Կեսարիա)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Թուրքական ավիաուղիները» հրապարակել էր նախատեսվող թռիչքների ծրագիրը, ըստ որի՝ հունիսին նախատեսվում էր Թուրքիայի ներքին թռիչքներն իրականացնել բոլոր օդնավակայաններում, իսկ արտաքին թռիչքները՝ 19 երկիր։ Ընդհանուր առմամբ հունիսին միջազգային թռիչքները նախատեսվում էին 23 ուղղություններով՝ շաբաթական 73 չվերթ հաճախականությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |