Քաղաքական13:27, 02 Հունիս 2020
Ռաքել Դինքին ուղարկված սպառնալից նամակը նման է Հրանտ Դինքի սպանությունից առաջ ուղարկված նամակներին
Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբաններից Ֆեթհիյե Չեթինը «Bianet» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ մայիսի 31-ի գիշերը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ևս մեկ սպառնալից նամակ է ուղարկվել։
Նա ընդգծել է, որ Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին և հիմնադրամին ուղարկված սպանության սպառնալիքով նամակները չունեն անհատական բնույթ, որի առկայությունը թեև պնդում են թուրք իրավապահ մարմինները և իշխանության ներկայացուցիչները։
Չեթինի խոսքով՝ նամակները ունեն գրեթե նույն այն բովանդակությունը, ինչը եղել է Հրանտ Դինքի սպանությունից առաջ։
Նա նաև նշել է, որ առաջիկայում կբացահայտվի, որ կասկածյալի էլեկտրոնային նամակները և սոցցանցերում արված գրառումները լեզվական, խոսույթի, ոճի և նպատակի առումով կապ ունեն ինչ-որ խմբի հետ և վերջինիս կողմից համաձայնեցված են։
«Այս խմբի օգտագործած լոզունգները, սիմվոլները, կեղծանունները միշտ նույնն են։ Պետք է լրջորեն հետաքննել կասկածյալի ողջ նամակագրությունը և գրառումները։ Մյուս ապացույցը, որ հարձակումները չունեն անհատական բնույթ, այն է, որ դրանք շարունակվում են»,-ասել է Չեթինը։
Նա շեշտել է, որ հարձակումների հեղինակներն այդ խիզախությունը ստանում են ամեն օր աստիճանաբար աճող բևեռացնող, մեկուսացնող, պառակտող, ատելություն պարունակող խոսքերից և անպատժելիությունից, որը Թուրքիայում արդեն գրեթե բնական երևույթ է։
«Դժբախտաբար, երկրի ղեկավարության հռետորաբանությունը խրախուսում է նմանատիպ հարձակումները և ատելության խոսքը։ Այս հարձակումները հասարակության վրա քաղաքական գործիչների կողմից օգտագործված ատելության խոսքի արտացոլումն են։ Քանի որ քաղաքական գործիչների հռետորաբանությունը նրանց և՛ քաջալերում է, և՛ նաև այդ անձանց մոտ հետևյալ ընկալումն է ձևավորում․ «Պետությունը մեզ կպաշտպանի և չենք պատժվի»։ »,-ասել է Չեթինը։
Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Ըստ Դուբնովի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Դրանցից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին»։
Թուրիքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխության մասին հրամանագիրը ստորագրել էր 2021-ի դեկտեմբերի 6-ին։
Ըստ Դուբնովի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |