Քաղաքական10:53, 01 Հունիս 2020
Ալթունը քննադատել է Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված հարձակումը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման կապակցությամբ գրառում է արել Twitter-ում։
Ալթունը հայտնել է, որ խորապես վշտացած են Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցու դեմ իրականացված սադրիչ հարձակման կապակցությամբ։
«Տարբեր կրոնական և էթնիկական պատկանելիություն ունեցող մեր քաղաքացիները համառորեն պայքարելու են ցանկացած գործողության դեմ, որի նպատակն է փչացնել եղբայրությունն ու միությունը և մենք անելու ենք հնարավորինս, որպեսզի չխախտվի եղբայրության օրենքը»,-գրել է նա։
Ալթունը նշել է, որ այդ հարձակման կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Սբ․ Գրգոր հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանի հետ։
Նրա խոսքով՝ հետամուտ են լինելու, որ այս հարցը տեղափոխվի և լուծում ստանա իրավական հարթությունում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։
Her türlü inancın barış ve huzur içerisinde komşuluk hukukuna riayet ederek yaşadığı güzel mahallemiz Kuzguncuk’ta Surp Krikor Ermeni Kilisesi’ne yapılan provokatif saldırı hepimizi derinden üzmüştür.
— Fahrettin Altun (@fahrettinaltun) May 30, 2020
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |