• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հուլիս, 2025
Ուրբաթ 07:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական21:53, 30 Մայիս 2020

Թուրքիայում սպառնացել են սպանել Հրանտ Դինքի կնոջը

Թուրքիայում սպառնացել են սպանել Հրանտ Դինքի կնոջը

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամ անհայտ անձիք նամակ են ուղարկել, որում սպառնալիքներ են հնչեցրել։

Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն, մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակում տեղ են գտել պնդումներ, թե Հրանդ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում, ինչպես նաև նամակի հեղինակները մահով են սպառնացել Հրանտ Դինքի այրուն
՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«
Մենք ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. մայիսի 27-ին և 28-ին Հրանդ Տինք հիմնադրամը ստացել է գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված, մահվան սպառնալիք: Մենք այս մասին, ըստ ընթացակարգի, գրավոր կերպով հաղորդել ենք Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետևյալ արտահայտությունը. «Մենք կարող ենք հայտնվել մի էնպիսի գիշեր, որ չեք էլ սպասում»: Սա մի լոզունգ է, որ հպարտությամբ կիրառվում է որոշակի շրջանակներում, և հենց այն նույն լոզունգն է, որ մեզ համար արդեն սովորական էր դարձել լսելը մինչև 2007թ.-ի հունվարի 19-ը, երբ Հրանդ Տինքին այդպես հանրայնորեն սպանեցին, մինչդեռ պետական մարմինները տեղեկացված էին դրա մասին: Այդ սպառնալիքով նրանք մեղադրում են Հրանդ Տինք հիմնադրամին «եղբայրության հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջում են, որ մենք լքենք երկիրը և մահով սպառնում են Ռաքել Տինքին և հիմնադրամի իրավաբանին:

Վերջերս մեծ թափ առած անթաքույց ատելության խոսքը և ռասիզմը, խտրական խոսույթը միայն խթանում են, խրախուսում և բորբոքում նման վերաբերմունքը:

Թուքիայում քաղաքականության մեջ ներգրավված բոլոր դերակատարների պարտքն ու պատասխանատվությունն է աշխատել ապահովել հավասարություն, ազատություն և արդարություն բոլոր քաղաքացիների համար: Ուստի մենք կարծում ենք, որ մեր պարտքն է հանրության հետ կիսել այս հայտարությունը՝ իշխանություններին հիշեցնելու համար իրենց պատասխանատվության մասին, ինչպես նաև շեշտելու ստեղծված մթնոլորտի բնույթի լրջությունը:

Հրանդ Տինք հիմնադրամը հիմնվել է 2007թ.-ին՝ արդար, ազատ և հավասար Թուրքիա ստեղծելու մեջ իր ներդրումն ունենալու նպատակով: Այդ ժամանակից ի վեր՝ մենք հնարավոր ամեն բան արել ենք՝ այդ նպատակին հասնելու համար: Մենք՝ Հրանդ Տինք հիմնադրամը, ցանկանում ենք հանրայնորեն հաստատել, որ մենք շարունակելու ենք պայքարել խտրականության դեմ՝ հետևելով մեր այն երազանքին, որ մեր երկիրը տարբերություններ ընդունող երկիր լինի, որտեղ բոլորը միասին կարող են համերաշխ ապրել, որտեղ խոսքի ազատությունը կիշխի:

Հրանդ Տինք հիմնադրամ»

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
16:24, 17 հուլ
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
15:22, 17 հուլ
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
15:08, 16 հուլ
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}