Հասարակական16:41, 27 Մայիս 2020
Պոլսահայ մտավորականի արձագանքը՝ թուրք ոստիկանի ազգայնամոլական հայտարարությանը

Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։
Թուրք ոստիկաններից մեկը գրկել է լացող երեխային ու հանդիմանել ծնողին․ «Ձեր երեխաներին դուրս եք թողնում, նրանք էլ ոստիկան տեսնելիս վախենում են։ Մենք հույն ոստիկա՞ն ենք, ինչ է, ինչու՞ պիտի երեխաները մեզանից վախենան»։
Պոլսահայ մտավորական, քաղաքական հետապնդումերի պատճառով ներկայումս Գերմանիայում ապաստանած Հայկո Բաղդադը, արձագանքելով այդ միջադեպին, Twitter-ում գրել է․
«Ավելի ազդեցիկ կլիներ, եթե ասեր․ «Մենք հայ ոստիկա՞ն ենք, ինչ է»։
Օգտատերերը Բաղդադի այս գրառման տակ հետևյալ մեկնաբանություններն են արել.
«Ես մարդկանց ծեծող հույն ոստիկան մինչ օրս չեմ տեսել»։
«Հույներն ավելի մեծ թշնամի են համարվում, դու դեռ չգիտես, հայերին սիրում ենք, հույներին՝ ոչ»։
«Հապա մտածիր՝ իսկ ինչու՞ է լալիս»։
«Չորս ջոկատով ջարդել –փշրելով ներխուժում եք սեփական տան բակում երեխաների հետ նստած ընտանիքի տուն, հետո հարցնում՝ երեխաները մեզնից ինչու՞ են վախենում»։
«Ներեցեք, բայց քուրդ էլ կարող էր ասել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |