Քաղաքական11:33, 27 Մայիս 2020
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը Թրամփին ասել է․«Առանց ձեզ Սիրիայի սահմանն ավելի ամուր է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը կազմակերպված մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև թուրք-սիրիական սահմանից ամերիկյան զորքերի դուրսբերման խնդրին։
Թրամփը հիշեցրել է, որ երբ ԱՄՆ-ն իր զորքերը հետ է քաշել թուրք-սիրիական սահմանից, բոլորն այդ քայլը սարսափելի են որակել։
Նա նշել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վերջինս նրան հայտնել է, որ առանց ամերիկյան զորքերի թուրք-սիրիական սահմանին իրավիճակը բավական լավ է։
«Մենք պահում էինք Թուրքիայի և Սիրիայի սահմանը։ Այժմ ցանկանում ենք, որ մեր զինվորները տուն վերադառնան։ 1 տարի առաջ, երբ այս որոշումն ընդունեցի, քննադատեցին։ Այժմ նրանք են իրենց սահմանները պահում։ Մենք պաշտպանեցինք նավթը, սակայն կարգավորելու ենք նավթի հետ կապված խնդիրները և դուրս ենք գալու այնտեղից (Սիրիա-խմբ․)»,-ասել է Թրամփը։
Թրամփի այս հայտարարությունների շուրջ թուրքական լրատվամիջոցները գրել են, թե Էրդողանը Թրամփին ասել է՝ «առանց ձեզ Սիրիայի սահմանն ավելի ամուր է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |