Ռազմական12:27, 26 Մայիս 2020
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ 16 ինքնաթիռ է մեկնել Լիբիա՝ ռուսական «Wagner» ընկերության վարձկաններին տարհանելու համար

Թուրքական լրատվամիջոցները պնդում են, թե 16 բեռնափոխադրող ինքնաթիռ է մեկնել Լիբիա, որպեսզի տարհանի երկրի արևելքում գտնվող ժամանակավոր կառավարությանը, Լիբիայի ազգային բանակի ղեկավար, գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի հետ ռազմագործողություններին մասնակցող ռուսական «Wagner» ռազմական ընկերությանը կից վարձկան զինվորներին։
Նշվում է, որ այդ ինքնաթիռները ժամանել են Լիբիայի Բենի Վելիդ քաղաքի օդանավակայան։ Այս մասին թուրքական լրատվամիջոցները հղում են անում Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության պաշտոնյաներից ստացված տեղեկություններին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը հայտարարել էր, որ իրենց ուժերի՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ իրակականացրած ռազմական գործողությունների արդյունքում Հաֆթարի ուժերը սկսել են նահանջել։
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |