Հասարակական10:30, 26 Մայիս 2020
Նիդերլանդների եկեղեցիներից մեկում թուրքական երգ է հնչեցվել (տեսանյութ)
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի «Մեծ կամ Սուրբ Լոուրենս եկեղեցում» զանգերի ղողանջների համակցությամբ բարձրախոսներով հնչեցրել են թուրք հայտնի երգիչ Աշըք (աշուղ) Վեյսելի «Երկար-բարակ ճանապարհին եմ» (Uzun İnce Bir Yoldayım) երգը։
Քաղաքի բնակիչներից մեկն այն տեսաձայնագրել և տեղադրել է համացանցում, որը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման առարկա է դարձել։
Ռոտերդամում «Թուրքերի համար խորհրդատվական խորհուրդի» (IOT) նախագահ Զեքի Բարանը BBC-ի թուրքական ծառայության հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցում թուրքական երգը միացվել է, որպեսզի կորոնավիրուսի համավարակի շրջանում ոգևորի քաղաքի բնակչությանը և տարբեր մշակույթներ կրող անձանց ներգրավի շփման մեջ։
Զեքի Բարանը, որը նախկինում եղել է նաև Ռոտերդամի ավագանու անդամ, նշել է, որ քաղաքի բնակչության կեսից ավելին կազմում են փախստականները։ Նա կորոնավիրուսը կրկին պատճառ բերելով՝ հիշեցրել է, որ վերջերս Ռոտերդամի պողոտաներում Ղուրանից և այլ սուրբ գրքերից մեջբերումներ պարունակող պաստառներ են փակցվել։
Բարանն ասել է նաև, որ Սուրբ Լոուրենս եկեղեցին մինչ այս դեպքը տարբեր մշակութային երգեր է հնչեցրել։ Նրա խոսքով՝ թուրքական այդ երգը, որը գրեթե գիտի քաղաքի թուրք փախստակններից բոլորը մեծ բավականություն է պատճառել վերջիններիս։
Նշենք, որ Սուրբ Լոուրենս եկեղեցին կառուցվել է 1350թ․։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին և 21-ին Թուրքիայի Իզմիր նահանգի մզկիթներում բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչեցվել էին իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի) և թուրք երգչուհի Սելդա Բաղջանի երգերից մեկը։ Այս ամենը հիստերիայի ալիք էր բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ, թուրքական մամուլում, և քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ Դեպքը համընկել էր իսլամական պահքի` Ռամադան ամսվա հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եթե դիտարկենք երկրի ընդհանուր բնակչության թիվը, ապա 2018թ. ծերերը կազմում էին քաղաքացիների 8.8%-ը, իսկ 2023-ին՝ արդեն 10.2%-ը։
Թուրքիայի Սինոպ քաղաքը համարվում է տարեց բնակչության ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքը, իսկ ամենացածր ցուցանիշ ունեցող քաղաքը համարվում է Շըրնաքը։
Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տարբեր ինտերնետային կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2024-ի հունվարին Թուրքիան Իսրայել է արտահանել բարութ, պայթուցիկ նյութեր և զենք:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |