Ղարաբաղ11:11, 25 Մայիս 2020
Չավուշօղլուն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «DİM TV Alanya» հեռուսատաընկերության ուղիղ եթերում պատասխանել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին և Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շար հարցերի։ Նա նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին, օրերս այնտեղ կայացած նախագահական ընտրություններին:
Ադրբեջանից Էլշադ Էյվազովը Չավուշօղլուից հարցրել է, թե երբ է Թուրքիան աջակցելու Ադրբեջանին, որպեսզի վերջինս «կարողանա իր սեփական հողերը ազատել բռնազավթումից»։
Թուրքիայի արտգործնախարարը կրկին առաջ է քաշել թուրք-արդբեջանական այն թեզը, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը պիտի լուծել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»։ Նախարարը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի աշխատանքներից՝ ափսոսանք հայտնելով, որ երկար ժամանակ ի զորու չեն եղել լուծել հիմնախնդիրը։
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ընտրություններին, Չավուշղօղլուն հայտնել է, որ Անկարան դա չի ճանաչում՝ միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի ղարաբաղյան հարցում: Ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս գործընկերոջ՝ Պուտինի հետ գրեթե բոլոր հանդիպումներում հորդորում է միասին լուծել Ղարաբաղի հարցը։
«Այսինքն, այս հարցերում Ադրբեջանը մեզ ուղղված ինչ խնդրանք ունենա, մենք այն կբավարարենք և համատեղ կշարժվենք»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նշենք, որ Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել և նախագահի պաշտոնում ընտրվել էր «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |