• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Օգոստոս, 2025
Կիրակի 20:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:30, 22 Մայիս 2020

Թուրքական աղբյուրի պնդմամբ` Իսրայելը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ

Թուրքական աղբյուրի պնդմամբ` Իսրայելը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ

Թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը պնդում է, որ Իսրայելը կորոնավիրուսային իրավիճակն օգտագործում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու և դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից արտակարգ և լիազոր դեսպանության մակարդակի հասցնելու համար։ 

Նշվում է, որ Իսրայելի նման դիրքորոշումը կապված է Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում Թուրքիայի  գորոծողությունների հետ։ 

Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոեյ Գիլադը լրատվամիջոցներից մեկում հոդված է հրապարակել «Թուրքիայի և Իսրայելի Իդլիբի, այդ թվում՝  կորոնավիրուսի շուրջ համատեղ շահերը» վերնագրով։  

«Իդլիբում պատերազմը բացահայտեց աշխարհաքաղաքական որոշ կարևոր ճշմարտություններ։ Դրանցից մեկն այն է, որ Իրանի ներկայությունը Սիրիայում հակադրվում է թուրքական շահերին»,-գրել է Գիլադը։

Նա իրանցի զինյալներին մեղադրել է, որ մեծ դեր են խաղացել Իդլիբում տեղի ունեցած գործողություններում, որի ժամանակ թուրքական բանակի 50 զինվոր է սպանվել։

Գիլադը թուրք-իսրայելական հարաբերություններում առկա իրավիճակը պայմանավորում է քաղաքական  երկխոսության պակասի և մեգաֆոնային դիվանագիտության աճի հետ։

Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ Իսրայելը չի ստորագրել մայիսի 12-ին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գորոծողությունները դատապարտող Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության տակ։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Իսրայելի կառավարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ գրառում է արվել։

 

Աղբյուր`    yenisafak.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել
14:20, 08 օգոս
Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
12:53, 08 օգոս
Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում
12:03, 08 օգոս
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից
Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}