Քաղաքական14:30, 22 Մայիս 2020
Թուրքական աղբյուրի պնդմամբ` Իսրայելը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ

Թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը պնդում է, որ Իսրայելը կորոնավիրուսային իրավիճակն օգտագործում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու և դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից արտակարգ և լիազոր դեսպանության մակարդակի հասցնելու համար։
Նշվում է, որ Իսրայելի նման դիրքորոշումը կապված է Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում Թուրքիայի գորոծողությունների հետ։
Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոեյ Գիլադը լրատվամիջոցներից մեկում հոդված է հրապարակել «Թուրքիայի և Իսրայելի Իդլիբի, այդ թվում՝ կորոնավիրուսի շուրջ համատեղ շահերը» վերնագրով։
«Իդլիբում պատերազմը բացահայտեց աշխարհաքաղաքական որոշ կարևոր ճշմարտություններ։ Դրանցից մեկն այն է, որ Իրանի ներկայությունը Սիրիայում հակադրվում է թուրքական շահերին»,-գրել է Գիլադը։
Նա իրանցի զինյալներին մեղադրել է, որ մեծ դեր են խաղացել Իդլիբում տեղի ունեցած գործողություններում, որի ժամանակ թուրքական բանակի 50 զինվոր է սպանվել։
Գիլադը թուրք-իսրայելական հարաբերություններում առկա իրավիճակը պայմանավորում է քաղաքական երկխոսության պակասի և մեգաֆոնային դիվանագիտության աճի հետ։
Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ Իսրայելը չի ստորագրել մայիսի 12-ին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գորոծողությունները դատապարտող Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության տակ։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Իսրայելի կառավարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ գրառում է արվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |