Քաղաքական11:06, 21 Մայիս 2020
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ․ «Թուրքիան Եվրամիության համար փախստականների ճամբար չէ»

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի՝ փախստականների հարցում Թուրքիայի վերաբերյալ արած քննադատական հայտարարություններին։
Աքսոյի բնորոշմամբ Սկինասի հայտարարությունները ավելի նման են Հունաստանի կառավարության անդամի, քան Եվրամիության պաշտոնյայի հայտարարության՝ ակնարկելով, որ ազգությամբ հույն Սկինանասը հակաթուրքական դիրքորոշում ունի։
Թուրք պաշտոնյան Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին խորհուրդ է տվել ուսումնասիրել Էգեյան ծովում ու թուրք հունական սահմանով անցնող Մերիչ գետում Թուրքիայից Հունաստան անցնել փորձող փախստականներին հետ ուղարկելու դեպքերը, փախստականների իրավունքների խախտումների ու այլ հարցերի վրա կենտրոնանալ։
«Թուրքիան Եվրամիության սահմանների պահապանը կամ փախստականների ճամբարը չէ և չի լինելու։ Փախստականների անկանոն հոսքից տուժած մեր երկիրը պահանջում է արդարությամբ կիսել բեռն ու պատասխանատվությունը»,- ասել է Աքսոյը։
Հիշեցնենք, որ Սիրիական հակամարտության ընթացքում մեծ թվով փախստականներ այդ երկրից անցել են հարևան Թուրքիայի սահմաններն ու շարունակում են գտնվել այնտեղ։ Թուրքիայի տարածքում, ըստ վերջին պաշտոնական տվյալների, գտնվում է շուրջ 3.5 մլն սիրիացի փախստական։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |