Քաղաքական17:47, 20 Մայիս 2020
Սիրիայի հյուսիսում քրդական կազմակերպությունները միավորող կառույց է հիմնադրվել

Սիրիայի հյուսիսային քրդդաբնակ շրջաններում (Սիրիական Քուրդիստան կամ Ռոժովա-խմբ․) գործող 25 քրդական կուսակցություններ ու քաղաքական շարժումներ միավորվել են մեկ ընդհանուր կառույցի մեջ։
«Քրդական ազգային միության կուսակցություններ» անվանումով կառույցը հիմնադրվել է Սիրիայի քրդաբնակ Քամիշլո քաղաքում տեղի ունեցած համագումարի ժամանակ։
Կառույցի վերաբերյալ արված հայտարարության մեջ նշված է, որ այն հետևելու է քրդերի միասնականությանն ուղղված գործողություններին։ «Քրդական ազգային միության կուսակցություններ» կազմակերպությունն ունենալու է կոմիտե, որը ձևավորվելու է մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Կոմիտեն կանոնավոր կերպով նիստեր է անցկացնելու՝ «ցամաքում» տեղի ունեցող զարգացումները քննարկելու համար։
Նշվում է, որ այս կառույցի հիմնադրումը նախաձեռնել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անունով հայտնի մածամասամբ քրդերից բաղկացած կանոնավոր զինված ուժերի հրամանատարությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Ճանապարհային քարտեզը» ներկայացվել է Հորդանանի և ԱՄՆ-ի կողմից։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |