Իրավական12:04, 20 Մայիս 2020
Թուրքիայում իշխող կուսակցության անդամի կազմակերպությունը 4 տարում 130 պետական մրցույթ է «հաղթել»

Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարարության կազմում գտնվող պետական մատակարարումների գրասենյակի Գազիանթեփի (պատմ․՝ Այնթապ) նահանգային վարչության հայտարարած բոլոր մրցույթներում 2015-2019թթ․ հաղթել է նույն կազմակերպությունը։
Վերջերս հայտնի է դարձել, որ մրցույթներում անդադար հաղթող ճանաչված կազմակերպության մի մասը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Գազիանթեփի տարածքային կառույցի գործադիր մարմնի անդամ Ալի Ունջուօղլուին։
Նշվում է, որ գնումների բոլոր մրցույթներն անցկացվել են արտակարգ «հրավերի» եղանակով, որը նախատեսված է բացառիկ դեպքերի համար։ «Բացառիկ» մրցույթների միակ հրավիրյալն էլ եղել է Էրդողանի կուսակցի «Arge Grup» ընկերությունը։ Նշվում է, որ մրցույթների ընդհանուր արժեքը գերազանցել է 10մլն թուրքական լիրան (մոտ 1,5 մլն դոլար)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |