• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Օգոստոս, 2025
Շաբաթ 22:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:17, 18 Մայիս 2020

Թուրքիայում 16 ամսում 4 ընդդիմադիր հեռուստաալիք տուգանվել է 1․6 մլն դոլարով

Թուրքիայում 16 ամսում 4 ընդդիմադիր հեռուստաալիք տուգանվել է 1․6 մլն դոլարով

Թուրքիայում 2019-ի հունվարից մինչև 2020-ի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում 4 ընդդիմադիր հեռուստաալիք Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (ՌՀԲԽ) կողմից ընդհանուր առմամբ տուգանվել է 11 մլն լիրայով (1.6 մլն դոլար)։ 

Սահմանված տուգանքները զեկույցի տեսքով ներկայացրել է ՌՀԲԽ-ի անդամ Իլհան Թաշչըն։  Ըստ զեկույցի՝ տույժերը կիրառվել են հիմնականում քաղաքական հաղորդումների ու լուրերի ծրագրերի վրա և բացի ֆինանսականից կիրառվել են նաև այլ «պատիժներ»։ Օրինակ Թուրքիայի Fox TV հեռուստաալիքով հայտնի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալի վարած լուրերի ծրագիրը 3 անգամ զրկվել է հերթական հեռարձակումից։ 

Նույն պատիժը կիրառվել է տարբեր հետուստաալիքների 12 հաղորդաշարերի դեպքում։

Զեկույցից միաժամանակ պարզ է դարձել, որ իշխանամետ հեռուստաալիքները շատ ավելի մեղմ վերաբերմունքի են արժանանում Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի կողմից։ Օրինակ իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող ATV  և Ulke TV հեռուստաաալիքները նույն ժամանակահատվածում ստացել են մեկական զգուշացում TGRT-ն մեկ ֆինանսական տույժ, իսկ TV Net, Kanal 7, A Haber ալիքներն ընդհանրապես տույժի չեն ենթարկվել։

ՌՀԲԽ-ի անդամ Թաշչըն, մեկնաբանելով իր կազմած զեկույցը, ասել է, որ իշխանությունները խորհուրդը որպես մահակ են օգտագործում։ Ըստ Թաշչըի՝ իշխանությունները մտածում են, որ տույժերով կարող են լռեցնել իրենց անհանգստություն պատճառող հեռուստաալիքներին և ամբողջ թափով կիրառում են այդ մեխանիզմը։

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}