Տնտեսական13:38, 14 Մայիս 2020
Թուրքիան առաջին անգամ հորատման աշխատանքներ կսկսի Սև ծովում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականցնող թուրքական «Fatih» անունով նավը պատրաստվում է աշխատանքներ սկսել նաև Սև ծովում։
Նշենք, որ Թուրքիան «Fatih» հորատիչ նավը անցյալ տարի ուղարկել էր Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում ապօրինի աշխատանքներ իրականացնելու։
«Ե՛վ արևելյան Միջերկրական ծովում, և՛ նաև հուլիսից սկսած Սև ծովում ծրագրում ենք մեր առաջին ազգային հորատիչ «Fatih» նավով խորը հորատման առաջին աշխատանքներն իրականացնել»,- ասել է Դյոնմեզը։
Նա Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող աշխատանքների հետ կապված նշել է, որ հավատարիմ են իրենց աշխատանքային պլանին։
Հիշեցնենք, որ Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։
Թուրքիան նախկինում հորատման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կիպրոսի ափեր էր ուղարկել նաև Yavuz նավը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:

Թուրքիան մայիսին սպառել է ընդհանուր առմամբ 4.1 մլրդ մ/խ գազ:

Չինաստանն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարցերի շուրջ ունեցած լարվածությանն ի հակառակ մեծացնում է արտահանումների ծավալները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |