Իրավական16:09, 13 Մայիս 2020
Դատախազությունը 27 հետաքննություն է սկսել Ստամբուլի քաղաքապետի դեմ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետան» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ 27 հետաքննություն սկսելու թույլտվություն է տրամադրել։
Հաղորդվում է, որ բոլոր հետաքննությունները կապված են Իմամօղլուի 2014-2019 թթ Ստամբուլի Բեյլիքդյուզու շրջանի ղեկավար աշխատած տարիներին համայնքապետարանի հայտարարած ու իրականացրած մրցույթների հետ։
Նշվում է, որ 2019-ին մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Իմամօղլուի հաղթանակից, ապա ընտրությունների չեղարկումից ու կրկնակի ընտրությունների նշանակումից հետո նրա աշխատանքային գորնծունեություն վերաբերյալ ուսումնասիրություն էր սկսվել։ ՆԳՆ-ի կողմից Իմամօղլուի նախկին աշխատավայրում (Բեյլիքդյուզուի համայնքապետարան) անցկացված ուսումնասիրությունը տևել էր 6 ամիս, որի ընթացքում մանրակրկիտ ստուգվել էին Ստամբուլի ներկայիս քաղաքապետի ղեկավարության տարիներին 2156 ձեռներեցի տրամադրված լիցենզիաների, 5033 շինթույլտվությունների, 685 աճուրդի, 1840 ուղղակի գնումների ու բազմաթիվ այլ գործընթացների փաստաթղթեր։
Դրանից հետո դատախազությանը 27 գործընթացի վերաբերյալ հետաքննություն սկսելու թույլտվություն է տրվել։
Թուրքական աղբյուրը հատկանշական է համարել, որ ուսումնասիրությունը համակարգած ՆԳՆ-ի տեսուչ Արիֆ Յըլդըրըմը 2015-ին նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի թեկնածու է եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |