Հասարակական17:18, 07 Մայիս 2020
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի միակ կանացի զբոսայգում ռասիստական գրառումներ են արվել

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում 2007 թվականին բացվել էր քրդական զինված շարժման մասնակից 2005 թվականին վթարի հետևանքով մահացած Էքին Ջերենի անունը կրող զբոսայգի։
Այդ զբոսայգին միայն կանանց համար էր նախատեսված և զբոսայգուն կից գտնվող սրճարանում ամեն տարի մարտի 8-ին կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներ էին տեղի ունենում։
2017 թվականին, երբ թուրքական պետությունը քրդաբնակ Դիարբեքիրում ընտրված քաղաքապետի փոխարեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, զբոսայգին քաղաքապետի պաշտոնակատարի կողմից վարձակալության հանձնվեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին պատկանող Թուրքիայի երիտասարդական հիմնադրամին՝ 25 տարի ժամկետով։
Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի տնօրինության տակ անցնելուց հետո առաջին հերթին հեռացվեց զբոսայգու անվան ցուցանակը։ Այժմ զբոսայգում ամենուր ազգայնական, ռասիստական բնույթի գրառումներ են տեղ գտել, ինչպես օրինակ՝ «Կամ սիրի՛ր, կամ հեռացի՛ր», «Կեցցե՛ թուրք ազգը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |