Քաղաքական15:09, 06 Մայիս 2020
Չավուշօղլու․«ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հիմնական խնդիրները դեռևս մնում են բանակցային սեղանին»

Թուրքիայի արտգործնախարար Մևլոութ Չավուշօղլուն թուրքական «TV100» հեռուստատեսության եթերում հայտնել է, որ չնայած թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները դեռևս չեն լուծվել, այդուհանդերձ Թուրքիայից ԱՄՆ ուղարկված բժշկական օգնությունը բարենպաստ իրավիճակ է ստեղծել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։
Չավուշօղլուն նշել է, որ մայիսի 7-ին հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և քննարկելու է որոշ հարցեր։
Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կողմից ուղարկված բժշկական օգնությունը դրական մթնոլորտ է ձևավորել ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական բանակի դեմ իրականացված գործողություններից հետո ԱՄՆ-ի հետ փոխվել են Թուրքիայի հարաբերությունները։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում այդ փոփոխությունը Չավուշօղլուն կապում է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն սկսել է հասկանալ, թե ինչ դեր է խաղում Թուրքիան։
Այս ամենին զուգահեռ արտգործնախարարն ասել է․ «(ԱՄՆ-ի հետ) հիմնական խնդիրները դեռևս (բանակցային) սեղանին են»։
Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը պայմանավորված է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման, ինչպես նաև ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող թուրքական «Halkbank»-ի գլխավոր տնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլլայի և իրանական ծագմամբ Թուրքիայի քաղաքացի Ռեզա Զարրաբի դատավարությունների հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բժշկական օգնության հետ մեկտեղ նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա հույս էր հայտնել, որ առաջիկայում Կոնգրեսն ու ամերիկյան մամուլը նաև համաճարակի ընթացքում «Թուրքիայի ցուցաբերած համերաշխության ազդեցությամբ ավելի լավ կըմբռնեն իրենց հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և առաջ կշարժվեն այդ մտայնությամբ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |