Տնտեսական16:22, 05 Մայիս 2020
Թուրքիայում հրապարակել են տուրիզմի ոլորտը վերագործարկելու ճանապարհային քարտեզը
Թուրքիայում վերջին օրերին կորոնավիրուսի նվազման դինամիկայի ֆոնին մի շարք ոլորտների գործունեությունը աստիճանաբար բնականոն հուն վերադարձնելու որոշումներ են կայացվում։ Դրանց թվում է զբոսաշրջությունը, որը Թուրքիայում բավականին զարգացած է և մեծ եկամուտներ է ապահովում երկրին։
Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարության գլխավորությամբ կազմված գործողությունների պլանը մի շարք կարգավորումներ է նախատեսում, որոնք թույլ են տալու վերաբացել տուրիզմի ոլորտը։ Նշվում է, որ նոր կարգավորումներով հյուրանոցներն ու զբոսաշրջային տրանսպորտը պետք է հավաստագրեր ստանան։
Հյուրանցներն այսուհետ անորոշ ժամանակով աշխատելու են 60 տոկոս բեռնվածությամբ։ Հյուրանոց մտնելիս զբոսաշրջիկները պետք է դիմակներ կրեն, չլինելու դեպքում հյուրանոցի ընդունարանը կտրամադրի։ Հյուրանոց մտնող բոլոր այցելուների ջերմությունը պետք է ստուգվի միջանցքներում սոցիալական հեռավորությունը պահելու համար հատուկ նշումներ պետք է արվի, պատերից ախտահանիչներ տեղադրվի և այլն։
Այցելուների դուրս գալուց հետո ախտահանվելու են բոլոր սենյակյանկները ու հաջորդ այցելուին տրամադրվելու են միայն 12 ժամ անց։ Իսկ բոլոր աշխատողները ունենալու են անձնական պաշտպանիչ միջոցներ։
Բոլոր այս միջոցներ ձեռնարկելու համար նախապես որպես նախապատրաստական ժամանակահատված է ընտրված մայիս ամիսը՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրող ընկերությունը նախատեսում է հունիս ամսից սկսած աստիճանաբար բացել արտերկրյա չվերթները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Ապրիլի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Նիդերլանդներ։
Նախկինում Թուրքիայից Իսրայել ապրանքների արտահանման 90%-ը կատարվել է ծովային ճանապարհով։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |