Հասարակական14:06, 05 Մայիս 2020
Սոցհարցում Թուրքիայում․«Եթե ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք»
Թուրքիայում «AREA» հետազոտությունների կենտրոնը ապրիլի 27-29-ը առցանց և հեռախոսային սոցհարցում է իրականացրել երկրի 12 խոշոր քաղաքում,որին մասնակցել են 18-ից բարձր տարիք ունեցող 2․220 մարդ։
Այդ սոցհարցման ընթացքում մասնակիցներին տրվել է «Եթե հիմա լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցը: Մասնակիցների 35․8 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին, 24․8 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը։
Սոցհարցման մասնակիցների 12․1 տոկոսը հակված է, որ ձայն կտա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, 11․8 «Լավ» կուսակցությանը, իսկ 9․6 տոկոսը՝ գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը։
Նշվում է, որ մասնակիցների 2 տոկոսը հայտնել է, որ եթե ընտրություններին մասնակցի Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից վերջերս հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը, ապա կքվեարկեն այդ կուսակցության օգտին, իսկ 3․9 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի այլ կուսակցությունների օգտին։
Մասնակիցներին տրվել է նաև մի քանի այլ հարց ևս։
«Եթե Թուրքիայում կառավարման համակարգի հետ կապված հանրաքվե անցկացվի, ո՞ր համակարգը կնախընտրեիք» հարցին ի պատասխան՝ մասնակիցների 56․8 տոկոսը կողմ է արտահայտվել ուժեղացված խորհրդարանական համակարգին, իսկ 43․2 տոկոսը՝ նախագահական կառավարման համակարգին։
«Թուրքիայում ո՞րն է ամենակարևոր խնդիրը» հարցին, մասնակիցների 32․9 տոկոսը նշել է կորոնավիրուսը, 5․5 տոսկոսը՝ տնտեսությունը աղքատությունը, 9․7 տոկոսը՝ կրթական համակարգը, 4․1 տոկոսը՝ արդարադատական, իրավական համակարգի թերությունները, 3․9 տոկոսը՝ վատ կառավարումը, 3․0 տոկոսը՝ առողջապահական ոլորտի խնդիրները, 1․8 տոկոսը՝ ընդդիմությունը, 1․7 տոկոսը՝ ահաբեկչությունը, 1․7 տոկոսը՝ քրդական խնդիրը, 1․0 տոկոսը՝ միասնությունը, 0,3 տոկոսը՝ սիրիացի փախստականները, 2․3 տոկոսը՝ այլ։
«Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքական գործիչների գործունեությունը» հարցին մասնակիցները հետևյալ կերպ են արձագանքել․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան՝
դրական՝ 44․3 տոկոս, բացասական՝ 51․6 տոկոս
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելի՝
դրական՝ 32․8 տոկոս, բացասական՝ 49․3 տոկոս
«Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներ՝
դրական՝ 31․2 տոկոս, բացասական՝ 49․3 տոկոս
«Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ՝
դրական՝ 28․6 տոկոս, բացասական՝ 59․3 տոկոս
«Ժովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշ՝
դրական՝ 16․5 տոկոս, բացասական՝ 67․3 տոկոս
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք գնել են 182 տեսակի անշարժ գույք։
1961-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ աճը ծնելիության մակարդակում գրանցվել է Սաուդիան Արաբիայում. այն կազմել է 7.63 գործակից:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում ևս կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի ու երախտագիտության աղոթք։
Թուրքիայի առաջնորդն Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆի և Մուհամմեդ Շիա աս-Սուդանիի հետ հանդիպելուց հետո շփումներ կունենա նաև Էրբիլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |