Քաղաքական14:15, 04 Մայիս 2020
Գերմանական հայտնի վերլուծական կենտրոնը Թուրքիան անվանել է ավտորիտար երկիր

Գերմանական Bertelsmann Stiftung վերլուծական կենտրոնը (նաև հիմնադրամ) վերջին երկու տարում առաջին անգամ իր փոխակերպման ինդեքսում Թուրքիային գնահատել որպես ավտորիտար երկիր:
Մասնավորապես նշել է, որ Թուրքիայի ներքին քաղաքականության վրա շարունակում են մեծ ազդեցություն ունենալ ազգայնական, իսլամիստական և ավտորիտար ուժերը: Դրանից զատ ընդգծվում է, որ հատկապես պետական կառավարման նախահագական համակարգին անցնելուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ:
«Սահմանադրական փոփոխությունները փաստացի վերջ դրեցին խորհրդարանական կառավարման համակարգին, որը գործում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր»։
Ըստ գերմանական հիմնադրամի՝ նոր համակարգն ավելի արագացրեց ավտորիտարացման գործընթացը Թուրքիայում: Դրա վառ ապացույցն այն էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո հայտարարեց արտակարգ դրություն, որը տևեց երկու տարի:
«Թուրքիայի ներքին ավտորիտարացման գործընթացը բացասական ազդեցություն ունեցավ նաև այլ երկրների հետ հարաբերությունների վրա: Եվրիամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացան: Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները, փակուղի մտան, իսկ առանձին մի քանի եվրոպական երկրների հետ հարաբերությունները հասան գրեթե խզման եզրին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամ՝ Թուրքիայի բանտերում այժմ կա 403.060 կալանավոր:
Հնդկաստանի քաղաքական գործիչներից Մուրջի Պատելը հայտարարել էր, որ թույլ չեն տա որևէ թուրքական ընկերության գործունեություն Հնդկաստանում։
Թուրքիան ամենաթանկ երկիրն է համարվել սննդամթերքի գնաճի ցուցանիշով։
Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։
Թուրքիայի նախագահ մասնակցելու է «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |