Ռազմական18:00, 04 Մայիս 2020
Թուրքիան հերքում է հունական ուղղաթիռին հետապնդելու լուրը

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հերքել է Հունական կողմի հայտարարություններն այն մասին, որ թուրքական կործանիչները հետապնդել են Հունաստանի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռին։
Աքսոյի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կործանիչներն այդ ժամանակ իրենց հերթապահության շրջանակներում թռիչքներ են իրականացրել Էգեյան ծովի վրայով։
«Հարգելի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռի հետապնդում չի եղել»,- նշել է Աքսոյը՝ ավելացնելով, որ Հունաստանը որևէ օգուտ չի կարող ստանալ պլանային թռիչքները դրամատիզացնելուց և լարվածությունը մեծացնելուց։
Նշենք, սակայն, որ Էգեյան ծովում 2 երկրների միջև առկա սահմանային անհամաձայնության պատճառով տիրող լարվածության ֆոնին թուրքական ռազմական օդանավերը պարբերաբար խախտում են Հունաստանի օդային սահմանները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |