• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 13:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:11, 30 Ապրիլ 2020

Թուրքիան արձագանքել է լիբիացի գեներալ Հաֆթարի հայտարարությանը

Թուրքիան արձագանքել է լիբիացի գեներալ Հաֆթարի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել Է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարի այն հայտարարությանը, որ երկրի կառավարումն անցնում է բանակին:

Նախարարության գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ Հաֆթարը չի ցանկանում ճգնաժամային իրավիճակը լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով, չի աջակցում իրավիճակի հաղթահարման շուրջ միջազգային ջանքերին, ներառյալ հունվարին Բեռլինի համաժողովում ընդունված որոշմանը և  նրա նպատակն է Լիբիայում ստեղծել ռազմական դիկտատուրա։

Անդրադառնալով Լիբիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ Թուրքիայի  արտգործնախարարությունը պնդում է, որ  չնայած լիբիացի ժողովուրդն ունի բժշկական պարագաների անհրաժեշտություն, Հաֆթարի ուժերն արգելում են դրանց մատակարարումը։   

«Քանի դեռ ուշ չէ, միջազգային հանրությունը պիտի անհրաժեշտ պատասխանը տա այս անձին, որովհետև այլևս որևէ կասկած չկա, որ նա մտադիր է Լիբիայում ձևավորել խունտայի ռեժիմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը: 

Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային»
12:17, 16 սեպ
Էրդողան. «Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային»

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
11:17, 16 սեպ
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները
15:23, 15 սեպ
Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}