• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 06:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:57, 29 Ապրիլ 2020

Էրդողանը բժշկական օգնության հետ նամակ է ուղարկել Թրամփին

Էրդողանը բժշկական օգնության հետ նամակ է ուղարկել Թրամփին

Նախօրեին Թուրքիան բժշկական պարագաներ է ուղարկել ԱՄՆ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարում։ 500 հզ․ բժշկական դիմակներ, 400 հզ․ բժշկական խալաթներ, 2 հզ․ լ ախտահանիչ,  400 N95 դիմակներ, 500 դիմապակի և 1500 պաշտպանիչ ակնոց պարունակող օգնության հետ միասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի նամակ է ուղարկել ամերիկացի պաշտոնակցին։

Դոնալդ Թրամփին ուղղված նամակի առաջին մասում Էրդողանը խոսել է համաշխարհային պանդեմիայի դեմ պայքարի, այդ պայքարում ջանքերը միավորելու ու կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր վիճակի մասին։ 

«Ցանկանում եմ, որ մեր ուղարկած այս համեստ աջակցությունը օգնի համաճարակի դեմ պայքարին և ներդրում լինի Ձեր հիվանդացած քաղաքացիների կարճ ժամկետում առողջանալու գործում»,- գրել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ թե՛ համաճարակի դեմ պայքարի փուլում, թե՛ վերականգնման փուլում իր երկիրը որպես ԱՄՆ-ի վստահելի և հզոր գործընկեր, շարունակելու է ամեն կերպ իր համերաշխությունը ցույց տալ։ 

Գալով հետհամաճարակային փուլին՝ Էրդողանն ասել է, որ շատ կարևոր է համարում այս համագործակցության շարունակությունը նաև այդ փուլում և հավատում է, որ ապագայում համաշխարհային տնտեսության վերականգնմանն ուղղված գլոբալ ռեֆորմներն ու փոփոխությունները կյանքի կոչելիս առաջ կշարժվեն համաձայնեցված ու գործընկերային ոգուն համապատասխան, ինչը շատ կարևոր է, ինչպես նաև՝ օգտակար։

«Կարծում եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու, հատկապես ընդհանուր առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու նպատակին հասնելու և 2 երկրների միջև առկա ներուժը հնարավորինս օգտագործելու համար պետք է օգտվենք այս համաճարակի պայմաններում ավելի խորացած մեր համագործակցության ստեղծած դրական մթնոլորտից։

Այսպես օրինակ մեր տարածաշրջանում, հատկապես Սիրիայում ու Լիբիայում տեղի ունեցած վերջին զարգացումները ևս մեկ անգամ  ցույց են տվել, թե ինքան կարևոր է թուրք-ամերիկյան դաշնակցության ու համագործակցության շարունակականությունը։

Հույս ունեմ, որ առաջիկայում Կոնգրեսն ու ամերիկյան մամուլը նաև համաճարակի ընթացքում մեր ցուցաբերած համերաշխության ազդեցությամբ ավելի լավ կըմբռնեն մեր հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և առաջ կշարժվեն այն մտայնությամբ, որ մեր ընդհանուր խնդիրների դեմ պետք է համատեղ պայքար մղենք» ,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Աղբյուր`    T24

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին
17:00, 12 օգոս
Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը
13:15, 12 օգոս
Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Էրդողան. «Ահաբեկչությունից անդարձ ազատվելու համար հնարավորության պատուհան է բացվել»
10:49, 12 օգոս
Էրդողան. «Ահաբեկչությունից անդարձ ազատվելու համար հնարավորության պատուհան է բացվել»

Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը

Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։

Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին
Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)
Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)

Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը՝ Թուրքիայի կառավարության նիստում
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը՝ Թուրքիայի կառավարության նիստում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}