Իրավական15:16, 28 Ապրիլ 2020
Սրտին կրակելով՝ թուրք ոստիկանը սպանել է սիրիացի երիտասարդին

Թուրքիայի Ադանա քաղաքում թուրք ոստիկանը կրակ էր բացել 17-ամյա սիրիացի մի երիտասարդի ուղղությամբ։ Պատճառը եղել է այն, որ այդ երիտասարդը խախտել է պետության կողմից սահմանված փողոց դուրս գալու արգելքը և քայլել է փողոցում։
Ոստիկանը հրահանգել է կանգնել։ Երիտասարդը չի ենթարկվել հրահանգին։ Ոոստիկանն էլ կրակել է նրա վրա։ Սիրիացի երիտասարդը հրազենային վիրավորում է ստացել սրտի շրջանում և մահացել։ Ադանայի նահանգապետարանը դեպքին տվել է «դժբախտ պատահար» որակումը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Թուրքական լրատվամիջոցները նախ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր ոստիկանը կրակել է երիտասարդի ոտքին։ Սակայն տեսագրություններն ի ցույց են դրել դեպքի իրական պատկերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |