Տնտեսական14:36, 23 Ապրիլ 2020
Թուրքիայում երեխաների 32 տոկոսը աղքատ է

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդին զեկույց է հրապարակել Թուրքիայում անչափահասների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2019թ․ ավարտի դրությամբ Թուրքիայի անչափահաս բնակիչների թիվը կազմում է 22․8 մլն։ Մասնավորապես 5- 17 տարեկանները կազմում են 16 մլն 457․000։ Նրանցից 720․000-ը ստիպված է աշխատել։
Աշխատող երեխաների 80 տոկոսը կամ 574․000-ը 15-17 տարեկան է։ Թուրքիայում ընդհանուր առմամբ 15-17 տարեկան երեխաների թիվը կազմում է 3 մլն 649․000։
Զեկույցում արձանագրվել է նաև, որ Թուրքիայի անչափահաս բնակչության 32 տոկոսն աղքատ է։ 2017թ․ դրությամբ աղքատ էին ճանաչվել 6 մլն 893․000 երեխաներ,2018թ․ այդ թիվն աճել էր 443․000-ով կամ գրեթե 6 տոկոսով։
Արձանագրվել է նաև, որ 2012-2018թթ․ ընթացքում գործազուրկ ծնողների կամ խնամակալների խնամքին գտնվող երեխաների թիվը ավելացել է 19 տոկոսով։ 2012թ․ այդ թիվը կազմում էր 1 մլն 210․000, իսկ 2018թ․-ին ՝ 1 մլն 434․000։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում յուրաքանչյուր 100 երեխայից 6-ն ապրում է գործազուրկ ընտանիքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |