• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Օգոստոս, 2025
Կիրակի 19:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:27, 22 Ապրիլ 2020

Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը

Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը

Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը։

Սակայն դժգոհությունը միայն հայտարարություններով, սոցցանցերում կատարված գրառումներով չսահմանափակվեց։ 

Թուրքիայում Ասլան Նեֆերլեր կեղծանվամբ ներկայացող թուրքական հաքերների (ցանցահեն) խումբը Twitter-ում հայտարարություն է տարածել, որ իրենց կիբեռ հարձակման թիրախում հայտնվել են Չինաստանի մի շարք հաստատությունների կայքէջեր։

Գրառման մեջ նշվել է, որ նրանք կոտրել են նաև Չինաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը (en.moj.gov.cn)՝ խափանելով դրա գործունեությունը։

«Կրկին այցելեցինք Չինաստանի արդարադատության նախարարություն։ Խափանեցինք այն։ Կորոնավիրուսի հարցում խաբեցիք աշխարհին և կեղեքումների ենթարկեցիք ույղուր թյուրքերին։ Մենք էլ ձեզ այցի եկանք»,-ասվում է գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։

Աղբյուր`    yeniakit.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում
10:46, 30 հուլ
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Թուրքիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:53, 30 հուլ
Թուրքիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Քոնյայում գրանցված երկրաշարժի օջախը գտնվել է 15.6 կմ խորության վրա։

Թուրքիայի անտառների  շուրջ 12,5 միլիոն հեկտարը հրդեհավտանգ է
16:52, 29 հուլ
Թուրքիայի անտառների շուրջ 12,5 միլիոն հեկտարը հրդեհավտանգ է

Մասնագետների գնահատմամբ՝ 2025 թվականին արդեն այրվել է 40-50 հազար հեկտար տարածք։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}