Ցեղասպանություն17:49, 23 Ապրիլ 2020
«Նոր զարթոնքը» ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եռօրյա առցանց գիտաժողով է անցկացնում
Թուրքիայում պոլսահայ երիտասարդների «Նոր զարթոնք» քաղաքացիական նախաձեռնությունը ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ եռօրյա գիտաժողով է կազմակերպել։
Կորոնավիրուսի պայմաններում տեսակապի միջոցով անցկացվող «1915-ը և ներկան» խորագրով գիտաժողովը հեռարձակվում է առցանց։ Գիտաժողովի 1-ին մասը անցկացվել է ապրիլի 22-ին, 2-րդ և 3-րդ մասերը հեռարձակվելու են համապատասխանաբար ապրիլի 23-ին ու 24-ին, Թուրքիայի ժամանակով 18։00-ին (Երևանի ժամանակով 19։00)։
Միջոցառման ժամանակ հարգանքի տուրք է մատուցվելու նաև 2011 թ-ին ապրիլի 24-ին Թուրքիայի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն կատարող հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակին։ Այդ միջոցառման շրջանակներում ելույթներով են հանդես գալու Հրագ Փափազյանը (Օքսֆորդի համալսարանի մարդաբանական գիտությունների թեկնածու Հրագ Փափզյանը), Մանուկ Ավետիքյանը, Ուղուր Ունգուրը, Անի Բալըքչըն (Սևակի մայրը-խմբ․), Լեռնա Էքմեքչիօղլուն (Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտի դասախոս, ամերիկահայ պատմաբան-խմբ․) և այլ բանախոսներ։
Ուղիղ եթերով անցկացվող միջոցառումների հղումը ստորև՝ www.facebook.com/NorZartonk/live ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |