• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Օգոստոս, 2025
Շաբաթ 13:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:46, 22 Ապրիլ 2020

Թուրքիայի տնտեսության համար վերջին 10-ամյակում առաջին անգամ անկում է կանխատեսվում

Թուրքիայի տնտեսության համար վերջին 10-ամյակում առաջին անգամ անկում է կանխատեսվում

«Reuters» միջազգային գործակալությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ 40 տնտեսագետի մասնակցությամբ կազմված զեկույցի համաձայն՝ համավարակի տարածման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների պատճառով Թուրքիայի տնտեսությունը 2009թ․ հետո առաջին անգամ անկում կգրանցի։

Մասնագետների կանխատեսմամբ՝ 2020թ․ ընթացքում Թուրքիայի ՀՆԱ-ն կնվազի 1․4 տոկոսով։ Առաջիկա ամիսներին՝ տարվա երկրորդ և երրորդ քառորդներում անկումը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կկազմի համապատասխանաբար 8․6 և 5․3 տոկոս։

Շվեյցարական UBS բանկի վերլուծաբանները ևս համոզված են, որ Covid -19-ի բացասական տնտեսական հետևանքները Թուրքիայում առավել նկատելի կլինեն տարվա երկրորդ և երրորդ քառորդներին։ Ընդ որում՝ անկում է սպասվում ներդրումների, արտահանման և տնտեսության մյուս բոլոր ոլորտներում։

Նշենք, որ Թուրքիայի տնտեսությունը վերջին անգամ ամենից մեծ անկում էր ապրել 2009թ․ (- 4․7 տոկոս)։ Հաջորդող 2010-2018 ժամանակահատվածում տարեկան միջինում 5 տոկոս տնտեսական աճ էր գրանցվել։ Սակայն 2018թ․ լիրայի արժեզրկման հետևանքով երեք քառորդ շարունակաբար գրանցված տնտեսական անկման արդյունքում 2019թ․ տարեկան տնտեսական աճը կազմել էր ընդամենը 0․9 տոկոս։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
14:54, 22 օգոս
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը
17:40, 21 օգոս
Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}